«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 3-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։

Աշոցքի, Գավառի, Ջերմուկի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում թույլ ձնախառն անձրև է տեղում։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: