Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում ավտոբուսի վարորդի կողմից բռնաբարվել է 10-ամյա մի աղջիկ. գրում է NDTV-ը:

Միջադեպը տեղի էր ունեցել շաբաթ օրը: Ծնողների խոսքերով՝ աղջիկը խաղալու համար բարձրացել էր կայանված ավտոբուսը, որից հետո վարորդը բռնաբարել է նրան: Կիրակի օրը ծնողները դիմել են ոստիկանություն: Բռնաբարության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Նշենք, որ Հնդկաստանում բռնաբարությունների թեման շատ արդիական է դարձել վերջին ամիսների ընթացքում, երբ ավտոբուսում 6 տղամարդկանց կողմից խմբակային բռնաբարության ենթարկված 23-ամյա ուսանողուհին մահացել էր հիվանդանոցում:

Հնդկաստանի քաղաքաներում զանգվածային բողոքի ցույցեր ընթացան կանանց դեմ բռնություններին վերջ տալու պահանջով: