«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Մինչ մեր իշխանության առաջին դեմքերը, քափ-քրտինք մտած՝ այս ու այն կողմ են շտապում, բոլոր հնարավոր հարթակներում հայտարարում, որ պատրաստ են ապաշրջափակել ճանապարհները, ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, «Հարաբերությունների կարգավորման» կամ «Խաղաղության պայմանագիր» կնքել, եւ եթե անհրաժեշտ է' անկլավները տալ Ադրբեջանին ու սահմանազատումն էլ անել նրանց նախընտրած քարտեզով, Ադրբեջանը պաուզա է վերցնում:

Երեկ տեղեկացանք, որ ադրբեջանական կողմի խնդրանքով հետաձգվել է հունիսի 12-ին Վաշինգտոնում կայանալիք Միրզոյան-Բայրամով հանդիպումը։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն։