Ադրբեջանը նոր ԱԹՍ-ներ ու բարձր ճշգրտության հեռահար հրթիռներ է գնել։ Այս մասին հունիսի 23-ին ասել է Ալիևը ՊՆ զորամասերից մեկի մարտական դրոշի հանձնման արարողության ժամանակ, հայտնում է ԱՊԱ-ն։

«Տարածաշրջանում մենք դեռ օրակարգ ենք թելադրում։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանի ղեկավարները, որոնք ժամանակին ասում էին՝ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ», հիմա կրկնում են իմ խոսքերը՝ «Ղարաբաղը Ադրբեջան է»։ Մենք նոր սպառազինություններ ենք գնել, և այդ գործընթացը շարունակվում է։ Մենք նոր ԱԹՍ-ներ ու բարձր ճշգրտությամբ հեռահար հրթիռներ ենք գնել»,- ասել է Ալիևը։