Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում քաղաքացիները Կիևյան կամրջի վրա նկատել են, որ մի երիտասարդ աղջիկ անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է նետվել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, քաղաքացիներին հաջողվել է նրան վտանգավոր եզրագծից դուրս բերել անվտանգ վայր, ապա դեպքի վայր են ժամանել իրավապահները։

Մինչ փրկարարների ժամանումը, քաղաքացիների կողմից փրկվածին տեղափոխում են ոստիկանական ավտոմեքենան, որտեղ նա ոստիկաններին խնդրում է, որպեսզի իրեն ջուր տան և մինչ նրան ջուր կհասցնեին, նա ավտոմեքենայից դիմում է փախուստի, անցնում ճանապարհը և կամրջից նետվում ու 7 մետր բարձրությունից ընկնում ռեստորանային համալիրի տանիքի վրա։

Աղջկան տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ նա Կոտայքի մարզի բնակիչ 18-ամյա Սերինե Ա․-ն է։