Ուկրաինայի արևելյան և հարավային երկու շրջաններում՝ Դնեպրոպետրովսկի և Նիկոլաևի մարզերում, հայտարարվել է օդային ռմբակոծության մասին ահազանգ, հայտնում են պաշտոնական աղբյուրները։

Ավելի վաղ հայտնի էր դարձել Նիկոլաևում պայթյունների և օդային հարձակման նախազգուշացման մասին։ Այդ մասին իր Telegram ալիքում հայտնել է քաղաքապետ Ալեքսանդր Սենկևիչը։

Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ռազմաօդային ուժերը հայտնել են Նիկոլաևի, Կիրովոգրադի, Օդեսայի և Խերսոնի շրջաններում բալիստիկ միջոցների կիրառման սպառնալիքի մասին։

Մինչ այս՝ Ուկրաինան օդային ռմբակոծության մասին ահազանգ էր հայտարարել երկրի մի քանի շրջաններում։ Հոկտեմբերի 9-ի ցերեկը Սումիի, Չեռնիգովի և Պոլտավայի շրջաններում հնչել են ազդանշաններ։