Որպես պարեկային ոստիկանության բարեփոխման շարունակություն՝ Երևանում քաղաքային իշխանությունը դիտարկում է ստեղծել համայնքային ոստիկանություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանի աշխատանքային խորհրդակցության ժամանակ:

Հանձնարարվել է սկսել գործընթացը:

Հայեցակարգը մշակելու համար համայնքը խնդիրը քննարկում է նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ: