ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․

«Գաճաճ մուկը շրջել կուզե մեծ սարը…

Տարիներ առաջ Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի հետ մասնակցում էինք ԱՊՀ երկրների խորհրդարանականների համաժողովին:

Վահան Հովհաննիսյանը ներկայացրեց Արցախյան կարգավորման մեր տեսլականը, որին հաջորդեց իմ ելույթը՝ նույն թեմայով:

Մեզ արձագանքեց ադրբեջանցի պատվիրակը՝ Վահանին հռչակելով «ահաբեկչական կուսակցության անդամ», իսկ ինձ՝ «հանցագործ կոռուպցիոն ռեժիմի ներկայացուցիչ»:

Իհարկե, համարժեք պատասխանը ադրբեջանցի պատվիրակը մեզնից ստացավ հենց դահլիճում ու ձայնը կտրեց։

Կհարցնեք՝ ինչո՞ւ հանկարծ հիշողությունս պայծառացավ ոչ այնքան հրատապ այս դրվագի շուրջ:

Որովհետեւ ոչ Վահանը, ոչ ես չէինք պատկերացնի, որ կգա ժամանակ՝ ՀՀԿ-ին եւ ՀՅԴ-ին պիտակավորած ադրբեջանցի պատգամավորի զառանցանքները նույնությամբ կարող են հնչել նիկոլապաշտ քպ-իստների ու հայտնի արեւմտամոլ հաճախորդների շուրթերից Հայաստանում։

Հ.Գ. Գաճաճ մուկը շրջել կուզե մեծ սարը ... խելքի՛ աշեցեք»։