Վրաստանում եղանակային վատ պայմանների պատճառով Հայաստան և Թուրքիա տանող ճանապարհները փակ են կցորդիչով և կիսակցորդիչով մեքենաների համար։ Այս մասին հայտնել են Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Հաղորդվում է, որ միջազգային Խաշուրի-Ախալցխա-Վալե (Թուրքիայի հետ սահման) և Ախալցխա-Նինոծմինդա (Հայաստանի հետ սահման) ավտոճանապարհներով երթևեկությունն արգելվել է կցորդիչով և կիսակցորդիչով մեքենաների համար: Պատճառը ինտենսիվ ձյան տեղումներն ու մերկասառույցն է։

Բացի այդ, արգելվել է 30 և ավելի մարդ տեղափոխող մեքենաների անցումը։ Մնացած մեքենաներին թույլատրվում է անցնել, ընդգծել են դեպարտամենտից։