Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանը հերքել է այն տեղեկությունը, թե Հայաստանի Մեծամորի ատոմակայանը կարող է ռադիոակտիվ նյութերով աղտոտել սահմանային Արաս գետը, գրում է Tasnim-ը։

Օրենսդիրի հարցին ի պատասխան՝ Ամիրաբդոլլահյանը հերքել է Արաս գետի ռադիոակտիվ աղտոտվածության վերաբերյալ մտահոգությունները:

2022 թվականի օգոստոսին ադրբեջանական Trend News-ը գրել էր, իբրև թե Մեծամորի ատոմակայանը ամեն օր 12 000-16 000 խմ ռադիոակտիվ թափոն է լցնում Արաքս գետ։