Քաղաքական վերջին զարգացումների, Բարևի շարժման ձեռքբերումների և կորուստների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կայացման աստիճանի մասին «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում այս անգամ զրուցել ենք Ռազմավարական և ազգային հետազոտություների հայկական կենտրոնի փորձագետ Սարո Սարոյանի հետ: Ըստ փորձագետի, ապրիլի 9-ին քաղաքացիներն ունեցել են լուրջ սպասելիքներ, այնուհետ որոշակի հիասթափություն են ապրել: Այնուհանդերձ, Սարո Սարոյանի կարծիքով, դեռ ամեն ինչ կորած չէ կարեւոր փոփոխությունների հասնելու համար: