Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Երևանի ավագանին փետրվարի 5-ին արտահերթ նիստ կգումարի։

Նիստի օրակարգում ավագանու մի խումբ անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցն է։

Արտահերթ նիստում ավագանին կքննարկի «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանի, «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի, «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանի, «Մայր Հայաստան» խմբակցության Գևորգ Ստեփանյանի, «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը։

Նախագծում որպես հիմնավորում նշվում է ավագանու վերոնշյալ անդամների անհարգելի բացակայությունները ավագանու նիստերից։