Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոոպմանը մայիսի 3-ին կժամանի Ադրբեջան։

Այնտեղ նա կքննարկի երկկողմ համագործակցությունը, այդ թվում՝ տարածաշրջանային կապերը և համագործակցությունը վերականգնվող էներգետիկայի ոլորտում։

Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կառաջարկի Ադրբեջանում ստեղծել ականազերծման գործողությունների եվրոպական խումբ՝ ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Ադրբեջանից առաջ Կոոպմանը կայցելի Վրաստան և Հայաստան։