Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Ամեն ինչից բացի, Իրանը պետականության հազարամյակների տևական ավանդույթ և փորձառություն ունեցող հինավուրց երկիր է, որի բյուրոկրատիան աշխարհում ամենակայացածներից է։

Նաև հենց այդ բյուրոկրատիան է, որն այս երկրի պետական համակարգն ունակ է լավագույնս դուրս բերելու ամենաբարդ փորձություններից և մարտահրավերներից, ինչպես դա հաջողությամբ արել է դարեր շարունակ։

Հետևաբար, թեև Իրանը Մերձավոր Արևելքում է, սակայն բյուրոկրատիայի կայացածությամբ այս երկիրն ամենևին էլ համեմատելի չէ միջին վիճակագրական որևէ այլ մերձավորարևելյան պետության հետ։

Ուստի, նույնիսկ նախագահի և այլ պաշտոնյաների զոհվելու հանգամանքը, նաև նշված գործոնը հաշվի առնելով, չի կարող սասանել այս երկրի դիրքերը որպես տարածաշրջանային գերտերություն»։