Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ մեղադրվող 76-ամյա Բորիս Միխայլովի գործը: Այս մասին հայտնում է «Փաստինֆո»–ն։

Նախաքննական մարմնի կողմից Բ. Միխայլովին առաջադրված մեղադրանքից տեղեկանում ենք, որ վերջինս 2009թ. հոկտեմբեր ամսին Ալավերդի քաղաքի իր բնակարանում իր հարևանուհու նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, որի արդյունքում 2010թ. հունիսի 23-ին կինն աղջիկ է ունեցել:

Միխայլովը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: