Ստորև ձեզ ենք ներկայացնում «Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում» (Փաստաթղթերի և նյութերի ժողովածու) գրքից' «Գերմանական հյուպատոս Շոյբներ-Դիխտերի զեկույցից' հղված դեսպան Վանգենհայմին. Էրզրում, 28 հուլիսի 1915 թ.» հոդվածը:

Տեղիս վալիի' Թահսին բեյի կողմնակիցները բացահայտորեն խոստովանում են, որ իրենց գործունեության վերջնական նպատակն է հայերի լիակատար ոչնչացումը Թուրքիայում: Պատերազմից հետո «մեզ մոտ' Թուրքիայում այլևս հայ չի լինի»,-այսպիսին է մի հեղինակավոր անձի բառացի արտահայտությունը:

Որքանով որ այս նպատակին չի կարելի հասնել զանազան կարգի կոտորածներով, այստեղ հուսով են, որ մինչև Միջագետք երկար ճանապարհի զրկանքներն ու անսովոր կլիման ի լրումն կհասցնեն ամեն ինչ: Հայկական հարցի այս «լուծումը» իդեալական է թվում ծայրահեղ ուղղության բոլոր կողմնակիցներին, որին պատկանում են համարյա բոլոր զինվորական և կառավարական աստիճանավորները: Թուրք ժողովուրդն ինքը ոչ մի կերպ համաձայն չէ հայոց հարցի այսպիսի լուծման հետ և հիմա արդեն նեղվում է տնտեսական ծանր կարիքից, որն առաջանում է երկրի այս մասում հայերի արտաքսման հետևանքով:

Նյութը' Ք. Ա.–ի