Հնդկաստանում լեփ-լեցուն ուղևորատար ավտոբուսը զառիվայրից վայր է ընկել գետը, որի արդյունքում զոհվել է 35 մարդ. տեղեկացնում է CNN-ը:

Ինչպես տեղեկացնում են Հիմաչալ-Փարադեշ նահանգի Մանդի շրջանից, ուր տեղի է ունեցել միջադեպը, ավտոբուսի վարորդը կորցրել է ղեկի կառավարումը և կողաշրջվել է'ընկնելով Բեաս գետը:

Այս պահին փրկարարներին հաջողվել է դուրս հանել 35 զոհված ուղևորի դիակ: Փրկվել է նաև 14 տուժած, ովքեր հոսպիտալացվել են: Զոհերի թիվը կարող է աճել, քանի որ ուղևորներից շատերին գետի հոսանքը քշել տարել է: