Չինաստանի մայրաքաղաք Պեկինի բնակիչներին սարսափի մեջ են գցել կասկածելի զանգերը, որոնք նրանք ստանում ենք գիշերային ժամերին: Այս պահին արդեն 200 մարդ է դիմել ոստիկանություն' բողոքելով գիշերային զանգերից, որոնք մարդկային ճիչեր են հիշեցնում. գրում է Obozrivatel-ը:

Բնակիչները նշում են, որ զանգերը նրանք ստանում են կեսգիշերից հետո: Նրանցից մեկը մի գիշերվա ընթացքում 5 զանգ էր ստացել: Հեռախոսի մյուս ծայրին նա լսել է երեխայի և կնոջ լացի ձայն, որին հաջորդել է մանկական ձայնը, որը խնդրել է օգնել իրեն: Իսկ զանգն ընդհատվելուց առաջ հեռախոսում լսվել է ծակող ճիչ: Երբ լրագրողները փորձել են ճշտել, թե ում է պատկանում հեռախոսահամարը, պազրվել է, որ նման հեռախոսահամար չկա գրանցված չինական բջջային օպերատորներից և ոչ մեկի մոտ: Հեռախոսահամարով հետ զանգել չի հաջողվում, քանի որ հնչում է «Ձեր հավաքած համարը գոյություն չունի» հաղորդագրությունը:

Ոստիկանության ներկայացուցիչը կոչ է արել բնակիչներին խուճապի չմատնվել, քանի որ «ըստ ամենայնի' խոսքը գնում է որևէ չարագործի մասին»: Նրա խոսքերով' պատկան մարմիններն ամեն ինչ ձեռնարկում են միջադեպը պարզելու նպատակով: