Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի
սպանության մեջ մեղադրվող Արայիկ Պետրոսյանի
նկատմամբ խափանման միջոց կալանքը ևս երկու
ամսով երկարաձգելու միջնորդությունը,
նախաքննական մարմինը դատարան է
ներկայացնելու մայսիսի 29-ին:
Վերջինիս պաշտպան Գիվի Հովհաննիսյանը մեր
թղթակցի հետ զրույցում ասել է, որ նախաքննական
մարմինը ոչ մի հիմք չի ներկայացրել: «Հերթական
ապօրինությունն է կատարվում, հերթական
միջնորդությունն է կատարվում, հերթական
միջնորդությունն է ներկայացվել ու դատարանն էլ հերթական անգամ այն բավարարելու է»,- ասել է Գիվի
Հովհաննիսյանը: Արայիկ Պետրոսյանը կալանավորվել էր ապրիլի 5-ին:
Գրում է «ՀԺ»-ն