2001 թվականին ձևավորելով խաղաղապահ ուժերը' Հայաստանն իր պատրաստակամությունը հայտնեց միջազգային հանրության առաջ ծառացած խնդիրների լուծման գործում որոշակի ներդրում ունենալու ուղղությամբ: Դրանցից կարևորագույնը հայկական խաղաղապահ զորախմբերի անմիջական ներգրավումն է Միացյալ կոալիցիոն ուժերի կողմից պայթյունավտանգ գոտիներում իրականացվող խաղաղապահ առաքելություններին:

Մայիսի 29-ին ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադում հանդիսավոր պայմաններում նշվեց հայկական խաղաղապահ ուժերի ձևավորման 12-րդ տարեդարձը: Օրվա միջոցառումների շրջանակներում մի խումբ զինծառայողներ Կոսովոյում ԱՄՆ զորախմբի կազմում տարած բարեխիղճ ծառայության համար ԱՄՆ ԶՈՒ կողմից պարգևատրվեցին §Բանակի ձեռքբերումների համար» մեդալով: ՀՀ պաշտպանության նախարարի հրամաններով խաղաղապահները պարգևատրվեցին «Մարշալ Բաղրամյան»« §Նելսոն Ստեփանյան» և §Անբասիր ծառայության համար» գերատեսչական մեդալներով: Պարգևները հանձնեցին ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի հրամանատարի տեղակալ« գնդապետ Արթուր Երոյանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդ Ջեֆրի Սիմսոնը: Բարձր գնահատելով ԱՄՆ զինծառայողների հետ կողք-կողքի խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ զինվորականների մասնագիտական պատրաստվածության մակարդակը՝ ռազմական կցորդը նշեց« որ իր համար պատիվ է ԱՄՆ ԶՈՒ հրամանատարության կողմից մեդալներ հանձնել նրանցից առավել աչքի ընկածներին;

Ներկայում ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի երեք ստորաբաժանումներ խաղաղապահ առաքելություններ են իրականացնում Աֆղանստանում և Կոսովոյում տեղակայված կոալիցիոն ուժերի խաղաղապահ ուժերի կազմում' իրենց ամենօրյա բարդ և պատասխանատու ծառայությամբ բարձր պահելով հայ զինվորականի պատիվն ու հարգանքը: