Այսօր՝ հուլիսի 12-ին, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարար ծառայության վարչություն օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Արարատյան փողոցի 76/4 տան բակում՝ թիվ 39 երթուղայինների վերջնականգառում, կայանված է գազագլանատակառներով ավտոմեքենա, որից կատարվում է անօրինական գազալիցքավորում:

Ինչպես հայտնում է shamahsyan.com-ը, այսօր ՀՀ ԱԻՆ ՓԾ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցները՝ պետ Ավետիք Մկրտչյանի գխավորությամբ, օպերատիվ տվյալներն իրացնելիս նշված հասցեում հայտնաբերել են, թե ինչպես է ապօրինի լիցքավորվում Toyota Camry մակնիշի 016 ՕՕ 11 համարանիշի ավտոմեքենան:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «քառակուսի գլխով» Toyota Camry-ի վարորդը, անհասկանալի բառերով փորձում էր խոչընդոտել նկարահանումները, իսկ գազալիցքավորող երիտասարդն էլ սկզբում փորձում էր չենթարկվել տեսչության աշխատակիցներին:

Մանրամասները՝ այստեղ։