Հուլիսի 14-ին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղական համայնքում կկայանան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: Այսօր նախընտրական քարոզարշավի վերջին օրն է:

Գյուղապետի աթոռի համար պայքարում են երեք թեկնածու. “ՀՀ Նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն” ՓԲԸ Գլխավոր մասնագետ, անկուսակցական Ալեքսան Ալեքսանյանը, ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանը եւ Պռոշյանի գյուղապետի տեղակալ, ՀՅԴ անդամ Վովա Սահակյանը: Երեքն էլ ինքնաառաջադրվել են: Ի դեպ, Պռոշյանի գյուղապետ, ՀՅԴ անդամ Հրաչ Մուրադյանը սպանվել էր այս տարվա ապրիլի 2-ին, գյուղապետարանի առաջ:

Պռոշյանի դպրոցի նախկին տնօրեն Մարիամ Պետրոսյանը ԲՀԿ անդամ է: Չի թաքցնում, որ անցած անգամ պաշտապանել է դաշնակացական գյուղապետ Հրաչ Մուրադյանին: Սակայն այս անգամ թերեւս քվեարկելու է ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանի օգտին:

Ըստ տիկին Մարիամի, Վովա Սահակյանը հայտարարում է, որ ինքը Հրաչ Մուրադյանի կուսակիցն է եւ հետնորդը: "Բայց Հրաչ Մուրադյանի հետնորդը ավելի շատ կարող է լինել Արթուր Մուրադյանը, քանի որ նրանց տեսակը նույնն է, երկուսն էլ պայքարել են հայրենիքի ազատագրության համար",-Henaran.am-ի հետ զրույցում ասաց տիկին Մարիամը:

Ի դեպ, երկարամյա մանկավարժը ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ, թե Դաշնակցական Վովա Սահակյանը ինչպես է գովերգում "Հանրապետական" մարզպետ Կովալենկո Շահգելդյանին:

Մանրամասները' տեսանյութում: