Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, հուլիսի 29-ին, ժամը 18.00-ին, Աբովյանի Բարեկամության փողոցի 3 շենքի բնակարաններից մեկից բերման է ենթարկվել 1969 թ. ծնված Դերենիկ Հ.-ն, որը ս/թ մարտի 14-ից ՌԴ ՆԳՆ Կալուգայի շրջանի Օբինսկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում է դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու մեղադրանքով: