Այսօր՝ հուլիսի 31-ի առավոտյան, Արմավիրի մարզի Նաիրիի գյուղապետ Արթուր Եղյազարյանն ու ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ոստիկանության մայոր Համլետ Վասիլյանը գյուղի դաշտում հայտնաբերել են երեկ՝ հուլիսի 30-ին, առանձնակի դաժանությամբ ծեծելով իր մորը սպանած 37-ամյա Վարդան Ստեփանյանին: Ողջ գիշեր ոստիկանությունը որոնում էր նրան, սակայն առավոտյան միայն նշված անձինք կարողացան հայտնաբերել և վնասազերծել մայրասպանին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր shamshyan.com-ը, հուլիսի 30-ին արտառոց դեպք էր տեղի ունեցել Արմավիրի մազրում: Ժամը 04:00-ի սահմաններում Արմավիրի բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին հայտնել էին, որ առանձնակի դաժանությամբ ծեծված վիճակում մարմնական բազմաթիվ վնասվածներով Նաիրի գյուղից (նախկին Հացիկ) իրենց մոտ էր տեղափոխվել նույն գյուղի բնակիչ 77-ամյա Վերգուշ Սարգսյանը:

Մանրամասները՝ այստեղ։