Եղանակը Հայաստանում:
Օգոստոսի 19-ին և 20-ին meteo-tv-ի փոխանցմամբ, հանրապետության տարածքում շրջանների մեծ մասում կդիտվի արևային, առանց տեղումների եղանակ։ Միայն հյուսիային և հյուսիս-արևելյան շրջաններում սպասվում են անձրևներ և ամպրոպ։ Տեղ-տեղ հնարավոր են առատ, ամպրոպային անձրևներ, սաստիկ քամի 18-20մ/վրկ, տեղ-տեղ կարկուտի հավանականություն կա։ Օդի ջերմաստիճանը ցերեկը մ փոքր կնվազի։ 

Ցերեկային ժամերին'12,00-17,00 անհրաժեշտ է խուսափել արևի ուղիղ ճառագայթներց:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է. ուշադիր եղեք բնության գրկում հանգստանալիս, մեկնելուց առաջ համոզվեք, որ մարել եք խարույկները: Սևանի ջուրը +20 է:

Եղանակը Երևանում:
Այս գիշեր և օգոստոսի 19-ին օրվա մեծ մասը Երևանում կդիտվի պարզ, առանց տեղումներ եղանակ, երեկոյան հնարավոր է ամպամածության ավելացում, տեղ-տեղ հնարաոր է կարճատև անձրև, քամի 10-15մ/վրկ:
Գիշերը +19+21, ցերեկը +30+32, երեկոյան +25+27: