Shamshyan.com-ի տեղեկություններով` այսօր՝ օգոստոսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Մանանդյան և Հայկ Հովսեփյան փողոցների խաչմերուկում բախվել են Հարություն Համբարձումյանի վարած Ford Transit մակնիշի 35 ԼV 430 և և Գեղամ Մկրտչյանի վարած մեկ այլ Ford Transit մակնիշի 489 ԼՍ 61 համարանիշի և Վարուժան Հակոբյանի վարած Ivanovec մակնիշի 385 DՍ 68 համարանիշի վերամբարձ կռունկ ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, և ըստ նախնական տեղեկությունների՝ Վ. Հակոբյանը իր կողմից վարած վերամբարձ կռունկով բախվել է Գ. Մկրտչյանի վարած Ford Transit-ին, որն էլ կողաշրջված վիճակում ընկել է Հ. Համբարձումյանի վարած Ford Transit ավտոեքենայի վրա:  

Մանրամասն կարդալ այստեղ: