ԵՊՀ շենքի մոտ այսօր վաղ առավոտից մեկնարկած բողոքի ակցիաները, որոնք ուղղված էին վարձավճարների բարձրացման դեմ, շարունակվում են: Ակցիային մասնակցում են ուսանողներ, ակտիվիստներ, որոնք, ինչպես նախօրոք հայտնի էր, անընդունելի և անօրինաչափ են համարում ուսման վճարների թանկացումը՝ պահանջելով չեղյալ համարել համապատասխան որոշումը:
Մասնակիցները մտադրված էին իրենց բողոքը հասցնել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի առաջին կուրսեցիների հետ հանդիպմանը մասնակցող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին, ով պարզապես ներս է մտել ԵՊՀ մասնաշենք՝ անհաղորդ մնալով ընթացող գործողություններին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով վարձավճարների բարձրացման խնդրին և վերջին իրադարձություններին՝ արտգործնախարարը նշել է, որ վճարների թանկացումը չի ներառվում արտգործնախարարության գործառույթների մեջ, թեև ինքն անձամբ եղել է ուսանող և ունի ուսանող բարեկամներ:

Արուսիկ Գրիգորյան