Այսօր լրանում է Արցախյան ազատամարտի հերոս, << Մարտական խաչ >> երկրորդ աստիճանի շքանշանակիր, Պռոշյան համայնքի ղեկավար Հրաչ Մուրադյանի դավադիր սպանության հինգերորդ ամիսը, սակայն մեղավորները դեռ պատժված չեն։ Հանցագործությունը բացահայտելու և պատժելու պահանջով Հրաչ Մուրադյանի հարազատները և ընկերներն այսօր'սեպտեմբերի 2-ին, 17:00 –ին բողոքի ակցիա են կազմակերպում ՀՀ ոստիկանության գլխավոր վարչության դիմաց (Նալբանդյան 130):