Մյասնիկյան պողոտայում կրկին շղթայական ավտովթարներ էին: Այսօր վաղ առավոտից պողոտայի տարբեր հատվածներում շղթայական ավտովթարներ էին գրանցվել' առաջացնելով խցանումներ: Մի քանի մեքենա իրար էին բախվել Նորքի զանգվածներն ու Զեյթուն վարչական շրջանն իրար կապող կամրջի տակ, դրանցից լուրջ վնասվել էին հիմնականում երկու մեքենա' Նիվան ու Mitsubishi Grandis-ը: Դրանից քիչ ներքև ևս մեկ շղթայական ավտովթար էր տեղի ունեցել, և էլի վնասվել էին միայն մեքենաները, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկային: Իսկ արդեն պողոտայի սկզբնամասում' «Բելաջիո» ռեստորանային համալիրի դիմաց իրար էին բախվել Վազ 21-06-ն ու Գազ 31-02-ը: 21-06-ը հետևից հարվածել էր 31-02-ին: Մեքենաներն ստացել էին թեթև վնասվածքներ: Ի դեպ, այս ավտովթարն ուշագրավ էր նրանով, որ ԳԱԶ 31-02-ը ԱԺ հաշվեկշռում գրանցված ծառայողական ավտոմեքենա է' 016 օօ 01 պետհամարանիշով և սպասարկում է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին: Մեքենան վարում է Մինասյանի վարորդը, սակայն չի բացառվոււմ, որ վթարի պահին պատգամավորը ևս եղած լինի ավտոմեքենայի մեջ:
Մեր' այնտեղ գտնվելու պահին վթարի մասնակիցները դեռևս սպասում էին ԱՊՊԱ գործակալներին, իսկ երթևեկությունը փորձում էին կարգավորել ՃՈ աշխատակիցները: