Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ժամը 08։00-ի սահմաններում Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասի 12-րդ շենքի բնակիչ, 26-ամյա Անի Աղաբեկյանը Շնող-Թեղուտ ավտոճանապարհին իր վարած Mitsubishi Pajero IO մակնիշի 88 QՏ 881 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին և կողաշրջվել։
Հարվածի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ալավերդու հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր մարելով ավտոմեքենայում առաջացած հրդեհը՝ այնտեղ հայտնաբերել են Ա. Աղաբեկյանի դին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի պատճառը եղել է գազաբալոնից առաջացած կայծը։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Աղաբեկյանը աշխատում էր «Թեղուտ» Փակ Բաժնետիրական Ընկերությունում։
Մանրամասները՝ Shamshyan.com կայքում