Լragir.am Արգենտինայի ոստիկանությունը ձերբակալել է 19-ամյա հաքերի, ով կասկածվում է մեքենայությունների եւ բարդ ֆինանսական գործողությունների մեջ մասնագիտացած ցանցի ստեղծման մեջ, ինչը հանգեցրել է առցանց խաղերի եւ էլեկտրոնային դրամական փոխանցումների կայքերի անվտանգության նկատմամբ սպառնալիքի: Այս մասին տեղեկացնում է Ասոշիեյթիդ Պրեսը:

 


Փորձագետները ենթադրում են, որ երիտասարդն ամսական 50 հազար դոլար է փոխանցել իր բանկային հաշվին՝ օգտագործելով իր իսկ ստեղծած համակարգը: Ոստիկանությունն առգրավել է նրա համակարգիչներն ու այլ տեխնիկական սարքավորումներ: