ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը բավարարվածություն է զգացել Նունե Եսայանի համերգից: Լրագրողներն այսօր՝ հոկտեմբերի 3-ին Դավիթ Սարգսյանին հարցրին, թե որքանո՞վ արդարացված էր սեպտեմբերի 21-ին Անկախության տոնի առթիվ Նունե Եսայանին տրված 54 մլն դրամը:

«Ես մշակույթի նախարարը չեմ, որպես սովորական քաղաքացի՝ մասնակցել եմ եւ բավարարություն եմ ստացել համերգից»,- ասաց ֆինանսների նախարարը:

Գումարի չափի վերաբերյալ էլ նախարարն ասաց, որ բացվածքը ներկայացնելուց հետո միայն կարող է գնահատական տալ:

Հարցին, թե որչափո՞վ ճիշտ էր Նունե Եսաայանի ընտրությունը՝ որպես անկախության տոնի միջոցառման գլխավոր կատարող, նախարարը պատասխանեց. «Իսկ վա՞տ արժեքային համակարգ է, Սայաթ-Նովան ու Կոմիտասը վատ բան է՞... Դուք կարծում եք, որ բոլորը ձեզ նման ե՞ն մտածում…»: