Այսօր՝ ժամը 10.54-ին, Արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Երևան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Ծիլքար գյուղի մոտակայքում, մերկասառույցի հետևանքով արգելափակվել են ավտեմեքենաներ:

 

Ահազանգը փոխանցվել է Լոռու և Արագածոտնի ՄՃԿԿ կրտսեր հրահանգիչներին, «Սպիտակ ճանապարհ» ՓԲԸ-ի գլխավոր ճարտարագետին, «Արագածի» ՃՇՇ պետին:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

«Սպիտակ ճանապարհ» ՓԲԸ-ի գլխավոր ճարտարագետի տեղեկատվության համաձայն՝ Երևան-Վանաձոր ավտոճանա­պար­հի 85-րդ կմ-ում («Սպիտակի ոլորաններ» կոչվող հատված) ավտոճանա­պարհն անցանելի է:

 

Ժամը 13:30-ի դրությամբ՝ հրշեջ-փրկարարները խցանումից դուրս են բերել 3 միկրոավտոբուս և 15 մարդատար ավտոմեքենա: