Մեր տեղեկություններով` Զարուհի Փոստանջյանի հայտնի հարցը տարակուսանք է առաջացրել ոչ միայն հայաստանյան պատվիրակության, այդ թվում' նրա ընդդիմադիր ներկայացուցիչների մեջ. կոնկրետ Արմեն Ռուստամյանը տիկնոջն ասել է' դա ընդամենը հիստերիկության դրսեւորում էր, որը զրոյացրեց ընդդիմությանը (համանման կարծիքի է եղել անգամ ՀԱԿ ներկայացուցիչը), այլեւ դահլիճում ներկա այլ երկրների պատգամավորները չթաքնված իրոնիկ ժպիտով են նայել ասիական մաներայով' եվրոպաներում սեփական երկրի ու նախագահի վրա «հարձակված» կնոջ ուղղությամբ:

 

«Հարցը տալուց հետո տիկին Զարուհին նստել է իր տեղը, քիչ հետո ձեռներն առել գլխի մեջ ու բարձրաձայն հարցրել է. բայց ես հնչեցրի՞ Մաքսային միություն բառերը, իմ հարցի մեջ կա՞ր Մաքսային միություն տերմինը:

 

Տիկինը, փաստորեն, չէր կատարել իր մաքսիմում ծրագիրը: Նա «յոթանասուն միլիոն եվրոն» պետք է հնչեցներ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ֆոնին, որ կարողանար ապացուցել, որ իր նման պահվածքի «հանձնառությունը» Եվրոպայից է եղել եւ ոչ Հայաստանից' «հետքերը» թաքցնելու համար: Ոչ միայն, նաեւ անհրաժեշտության դեպքում նույն Եվրոպայից պաշտպանություն ստանալու համար, որպես Մաքսային միությանը դեմ պատգամավոր, եթե Հայաստանում որոշեին այդ հարցի համար «լինչի» ու «պոմիդորի» ենթարկել իրեն:

 

Փաստորեն, տիկին Զարուհին բոլոր ծրագրերը տապալել է. չի կատարել իր հանձնառությունը պատշաճ ձեւով, որ բոլորը հասկանային, որ ինքը կենցաղի «գետնին» վրա չի հարցը տվել, այլ շատ քաղաքականն է, զի այրվում է Յուրոփի դարդով: Եվ ապա' իրեն «չպոմիդորեցին» ու «չձվեցին»: Ավելին' ինքը մատնեց իրեն' ՀՀ պատվիրակության անդամների մոտ իր անկեղծ խոստովանությամբ»,- գրում է «Իրատես de facto»-ն։

 

Մանրամասները՝ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում: