Օրեր առաջ NRNAK.com-ն ահազանգ էր ստացել այն մասին, որ Վանաձորի դատախազ Պետրոս Մարտիրոսյանը վարում է պետական պաշտոնյաին ոչ բնորոշ գործունեություն, նրան հաճախ կարելի է տեսնել թեթևաբարո վարքագիծ ունեցող աղջիկների հետ և ալկոհոլի ազդեցության տակ և ինչպես ներկայացրին վերջինիս գործընկերները, դատախազը «տառապում է եսամոլությամբ» և իր «ամբիցիոզ բնավորությամբ» բացասաբար է անդրադառնում իր աշխատակիցների և քաղաքացիների վրա:

 

Տնտղելով նրա անցյալը` որոշեցինք ձեր ուշադրությանը ներկայացնել միայն նրա բանակային տարիների կյանքը: Դատախազը ծառայել է Ճամբարակ քաղաքի զորամասում (2007-2009 թ.թ.) `որպես սանհրահանգիչ` այս կերպով խոսափելով ծառայել զորքի հետ: Ծառայության ժամանակ ունեցել է մի շարք հովանավորներ տարբեր ուժային կառույցներից: Ծառայության վերջին ամիսն անցկացրել է երկրորդ բանակային կորպուսի տարածքում գտնվող Վարդենիսի հոսպիտալում` նորից օգտվելով իր հովանավորյալներից: Զորացրումից ամիսներ անց մի կերպ կարողացել է խցկվել դատախազություն' օգտագործելով իր հոր կապերը, ով նույնպես նախկինում դատախազ է եղել: Մեզ նաև հաջողվեց զրուցել նրա բանակային ընկերների հետ, որոնցից և ոչ մի մեկը դրականորեն չարտահայտվեց դատախազի մասին:

 

Նրանք բոլորը նշեցին, որ նշանակվելով դատախազ` դադարեցրել է իր ընկերական կապերը բոլոր նախկին ծանոթների հետ, քանզի վերջիններս դատախազին հրաժարվել են դիմել ազգանունով, որն էլ որ մեծապատիվ դատախազին հարիր չէ եղել: Մեզ ոչ մի կերպ չհաջողվեց կապնվել պարոն Պետրոսի հետ: Հ.Գ. Հրավիրում ենք վերադաս ղեկավարության ուշադրությունը նշված դատախազի անբարո գործունեությանը և ակնկալում ենք վերջիններիս խիստ մոտեցումը տվյալ դատախազի վարքագծին: Ինչպես նաև` շնորհակալություն ենք հայտնում մեր ընթերցողներին, մեզ վստահելու համար: