Կարեն Ավետիսյանն, ըստ նրան առաջադրված մեղադրանքի, դաժան ծեծի է ենթարկել տանտիրուհուն:

 

Այսպես, ըստ մեղադրական եզրակացության՝ նա 2013թ. հուլիսի 22-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, գտնվելով Ռուզաննա Էլոյանի բնակարանում, իր մոտ գտվող մալուխի գործադրմամբ, ինչպես նաև ոտքերով դիտավորությամբ առանձին դաժանությամբ հարվածել է Ռ.Էլոյանի մարմնի տարբեր մասերին:

 

Տուժողին պատճառվել են գոտկային 4-րդ ողի փակ կոմպրեսիոն կոտրվածք, պարանոցի շրջանի, զույգ հոնքերի դրսային մակերեսների, աջ բազկի կողմնային մակերեսի, աջ ոտնաթաթի թիկնային կողմնային արյունազեղումներ և արյունահավաքներ, այսինքն՝ Ռ.Էլոյանի առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս:

 

Կարեն Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի երկրորդ մասի 5-րդ կետով՝ առանձին դաժանությամբ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը:

 

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու ստորագրությունը:

 

Գործն ընդունվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանի վարույթ:

 

 

 

 

 

 


«Փաստինֆո»