Նախօրեին Չինաստանի մայրաքաղաք Պեկինի կենտրոնական հրապարակում տեղի ունեցած միջադեպը, որի պատճառով զոհվել էր 5 և վիրավորվել` 38 մարդ, հավանաբար ահաբեկչություն է եղել, որն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը. գրում է Reuters-ը' հղում կատարելով իր աղբյուրներին:

 

Հիշեցնենք, որ նախօրեին ջիպ մակնիշի մի մեքենա դուրս էր եկել հրապարակի մոտ գտնվող Ձինշույցո կամուրջի վրա և «Արգելված քաղաք» թանգարանի մուտքի մոտ բախվել էր քաղաքացիներին ու հրդեհվել: Արդյունքում զոհվել էր մեքենայի վարորդը, 2 ուղևորները և ֆրանսիացի 2 զբոսաշրջիկ: