Այսօր տեղեկություններ էին տարածվել, որ Վորոնեժի միջազգային օդանավակայանը ուժեղ մառախուղի պատճառով փակվել է։ Ռուսաստանյան լրատվամիջոցները հաղորդել են,որ եղանակային վատ պայմանների պատճառով Երևանից ուղևորված ինքնաթիռին թույլ չի տրվել նախատեսված ժամանակին վայրէջք կատարել։ Ինքնաթիռը «Զվարթնոցից» ուղևորվել է ժամը 8:30-ին, ըստ չվացուցակի պետք է վայրեջք կատարեր 10.00-ին, սակայն 11.00-ի դրությամբ դեռ ինքնաթիռը վայրեջք չէր կատարել:

 

MediaMall.am-ը կապ հաստատեց Երևան-Վորոնեժ չվերթն իրականացնող «Պալյոտ» ընկերության ղեկավար Տիգրան Խաչատրյանի հետ՝ ճշտելու համար ինքնաթիռի և ուղևորների հետագա ճակատագիրը: Պարոն Խաչատրյանը նշեց, որ չվերթի երթուղին փոխվել է եղանակային վատ պայմանների պատճառով և ինքնաթիռը բարեհաջող վայրեջք է կատարել Մոսկվայի «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայանում: Թե երբ այնտեղից ինքնաթիռը կուղևորվի Վորոնեժ՝ ընկերության ներկայացուցիչը դժվարացավ նշել: