ԱՄՆ-ն որոշել է կրճատել Սիրիայում իր ռազմական ներկայությունը. գրում է ITAR TASS-ը:

 

Ըստ գործակալության' Պարսից ծոցի ափերն արդեն լքել է Nimitz ատոմային ավիակիրը, իսկ Միջերկրական ծովը' Gravely նավը: Պենտագոնի տվյալներով' արդեն Սուեզի ջրանցքով ուղևորվել է Կարմիր ծով, որտեղից մինչև դեկտեմբեր կուղևորվի Վաշինգտոն: Ավիակիրը կուղևորվի Վիրջինիա նահանգ:

 

Սակայն Արաբական ծովի ջրերում դեռևս շարունակում են մնալ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավերն ու ավիակիրները: