Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի ներկայացուցիչ Գեորգի Մարգվելաշվիլին այսօր Սահմանադրության վրա երդում է տվել և դարձել Վրաստանի 4-րդ նախագահը. գրում է Newsgeorgia-ն:

 

Երդմնակալության արարողությունը տեղի է ունենում Թբիլիսիի Ռուսթավելի փողոցի հին խորհրդարանի շենքի ներքին բակում:

 

Արարողությանը ներկա են օտարերկրյա պատվիրակներ, հյուրեր, կառավարության անդամներ, պատգամավորներ:

 

Արարողությունը հեռարձակվում է վրացական հեռուստաալիքների ուղիղ եթերում:

 

Սա 1991-ից ի վեր Վրաստանում 6-րդ երդմնակալության արարողությունն է: Անցած 22 տարիների ընթացքում երդում է տվել Զվիադ Գամսախուրդիան և 2-ական անգամ' Էդուարդ Շևարդնաձեն ու Միխայիլ Սաակաշվիլին:

 

Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ իշխանափոխությունը տեղի է ունենում խաղաղ ճանապարհով: Գամսախուրչդիան իր ժամանակին տապալվել էր Թբիլիսյան պատերազմի արդյուքնում, իսկ նրան հաջորդած Էդուարդ Շևարդնաձեն հրաժարական էր տվել Վարդերի հեղափոխության դեպքերից հետո: Միխայիլ Սաակաշվիլին դարձավ առաջին նախագահը, ով իր նախագահության 2-րդ ժամկետն անցկացրեց ընդդմիության շարքերում և խաղաղ ճանապարհով իշխանությունը հանձնեց «Վրացական երազանքին»: