Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան խռովություն է առաջացրել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, որտեղ ավելի շատ հեղափոխական ոգի կա, քան երկրում: Պուտինյան այցելության դեմ ալեկոծությունը շատ լավ է սկսվել, կոչ են անում «պզիկներով, բիբարաջրով», փայտերով ու բենզինի շշերով Պուտինին «լարել» Հայաստանից:

 

Բայց այս կոչի հեղինակները քաղաքացիական հասարակության հատվածից են, քաղաքական դաշտը համարում է, որ այդ հարցում անելիքն ուշացած է, կամ էլ այդպես պետք է «լարել» Սերժ Սարգսյանին, այլ ոչ թե Պուտինին, քանի որ Սարգսյանն է մեր երկրի ապագան զոհաբերել գերտերության շահերին: Եվրաինտեգրման ջատագովները դեռ չեն որոշել կամ չեն պատրաստվում միանալ Պուտինին հրապարակային պարսավանքի ակցիաներին:

 

«Մենք դեմ ենք Մաքսային միությանը, բայց մենք դեմ չենք հայ-ռուսական հարաբերություններին, որը չի ենթադրում, որ Հայաստանը պետք է լինի Ռուսաստանի հպատակը»,-ասում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար, պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը. «Այսինքն, մենք միշտ կողմնակից ենք եղել, որ հայ-ռուսական հարաբերություններ լինի, որպես դաշնակիցների հարաբերություններ, ինչպես ամրագրված է փաստաթղթով, և դա գիտակցի թե ռուսական կողմը, թե հայ բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք այսօր դեֆակտո իշխանություն են:

 

Այս առումով, իմ կարծիքով, որևէ արտառոց բան չկա, դա շատ հստակ եմ ասում, այլ խնդիր է, թե ինչ օրակարգ է լինելու, և ինչ հարցեր են քննարկվելու: Բայց մինչ այս պահը, ավելի լայն շրջանակների համար, այդ թվում նաև քաղաքական, հայտնի չէ, թե ինչ է լինելու: Այնպես որ, այդքան իրարանցման իմաստն էլ չեմ տեսնում»:

 

Շարունակությունը` այստեղ