ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը մոտ ժամանակներս կարող է կին զբաղեցնել:

 

«Մեր երկրում կան պետական ծառայության մեջ գտնվող անհավանական կանայք: Ես ոչ մի կասկած չունեմ, որ շուտով մենք կին նախագահ ենք ունենալու»,-նշել է Օբաման:

 

Իր հերթին ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման, ով ուղեկցում էր իր ամուսնուն հարցազրույցի ընթացքում, նշել է, որ չէր ցանկանա փոխարինել իր ամուսնուն երկրի նախագահի պաշտոնում:

 

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը հույս էր հայտնել, որ ապագայում Սպիտակ տան ղեկավարը կին է դառնալու: