Վրացական Airzena ավիաընկերությունն ուղիղ չվերթներ է բացում դեպի Սոչի քաղաք. փետրվար ամսին կայանալու են Սոչի 2014 ձմեռային օլիմպիական խաղերը: Առաջին չվերթն ընկերության օդավաներն իրականացնելու են փետրվարի 4-ին. այս մասին ասված է ավիաընկերության պաշտոնական կայքում, գրում է Trend-ը:

 

Ուղիղ ավիաչվերթներն իրականացվելու են Օլիմպիական խաղերի նախաշեմին, սակայն դրանց փակման արարողությունից հետո պարբերական բնույթ են կրելու:

 

Ինչպես ասված է հաղորղագրության մեջ, դրանք իրականացվելու են երեքշաբթի և հինգշաբթի օրերին:

 

Թռիչքը տևելու է 1 ժամ: Տոմսի արժեքն է 159 եվրո: