SHAMSHYAN.com-ը դեկտեմբերի 10-ին ներկայացրել էր բացառիկ տեսանյութ, թե ինչպես է Մյասնիկյան պողոտայում Нива-ի վարորդը փորձում վազանց կատարել, ինչի հետևանքով էլ բախվում է մեկ այլ ավտոմեքենայի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 4-ին, ժամը 18:00-ի սահմաններում, Տիտան Պետռոլ բենզալցակայանի դիմաց:

 

Վազ 2121 մակնիշի 01 ZZ 110 համարնիշի ավտոմեքենայի վարորդ Երևան քաղաքի Բաղյան 13 շենքի բնակիչ 20-ամյա Աշոտ Մինասյանը, ով սովորում է Երևանի պետական համալսարանում, նշված ավտոմեքենայով բախվել է Երևան քաղաքի Դավիթ Մալյան 20 շենքի բնակիչ 38-ամյա Սասուն Հեբոյանի վարած Toyota մակնիշի 17 ՏՕ 383 համարանիշի ավտոմեքենային: Մանրամասներն ու տեսանյութը՝ այստեղ: