Մեծ հրդեհ է տեղի ունեցել բուդդայական Լարունգ Գար ինստիտուտում. հայտնում է ria.ru-ն՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին:

 

Կրակն ավերել է առնվազն 10 շինություն: Հրդեհի հետևանքով զոհվածների մասին դեռ ոչինչ չի հաղորդվում:

 

Լարունգ Գարը կառուցվել է 1980 թվականին' Սիչունա նահանգում, և դարձել տիբեթյան բուդդիզմի կարևորագույն կենտրոններից մեկը, որտեղ բնակվում է շուրջ 10.000 վանական: