Հունվարի 14-ի գիշերը տեղացած ձյան մաքրման աշխատանքները մայրաքաղաքի վարչական շրջաններում ընթացել են ողջ օրը և կշարունակվեն նաև հունվարի 14 –ի լույս 15-ի ողջ գիշերվա ընթացքում: Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ քանի որ գլխավոր ու երկրորդական բոլոր փողոցներն արդեն լիարժեք երթևեկելի են, շեշտը կդրվի բակային տարածքների, միջբակային ճանապարհների ու մայթերի մաքրման վրա: Գործընթացին աջակցում են նաև համատիրությունների աշխատակիցներն ու պայմանագրային հիմունքներով ներգրավված քաղաքացիները: