Մոսկվայում մահացել է «օրենքով գող» Ասլան Ուսոյանը՝ Տիմուր Սվերդլովսկի մականունով, ով Դեդ Հասանի զարմիկն է: Այս մասին հայտնում է primecrime.ru-ն:

 

Միրզոևը մահացել է 56 տարեկան հասակում: «Օրենքով գողը» տառապում էր տուբերկուլյոզով և հունվարի 29-ից կոմայի մեջ էր գտնվում:

 

Օրերս Մոսկվայի ռեստորաններից մեկում իրավապահների կողմից ձերբակալվել էր Տիմուր Միրզոևը և մեկ այլ «օրենքով գող» Ռաժիդին Միխրալիևը: Միրզոևը ձերբակալության պահին իրեն վատ է զգացել, և նրան օգնություն էր ցուցաբերել դեպքի վայր ժամանած շտապօգնությունը:

 

Միրզոևը «օրենքով գող» էր կնքվել Վրաստանում' 1974 թվականին: Մի քանի տարի առաջ Ուրալում հերթական պատիժը կրելուց հետո Հասանը այդ տարածաշրջանում «նայող» էր կարգել իր զարմիկին: Ընդհանուր առմամբ' «օրենքով գողը» ազատազրկված է եղել 13 տարի: