Ուկրաինայում լարված իրավիճակը շարունակվում է: Ջրասուզակները Վիկտոր Յանուկովիչի անձնական նստավայրում հսկայական քանակությամբ զինամթերք են հայտնաբերել: «Liga»-ի փոխանցմամ' զենքերը հայտնաբերվել են նստավայրի հատվածում հոսող գետի մեջից:

 

Նշենք, որ Յանուկովիչի «Մեժիգորյե»-ի նստավայր ազատ ելումուտ ունեն լրագրողները: Անվտանգության աշխատակիցները չեն խոչընդոտում էքսկուրսիան՝ Յանուկովիչի շքեղ առանձնատան տարածքում, որը կարող է դառնալ պետության սեփականությունը:

 

Հիշեցնենք, որ երեկ «Մեժիգորյե»-ի նստավայրում լրագրողները գտել էին փաստաթղթեր, որոնք վկայում էին օրենքի չարաշահումների, դատավորներին ընտրակաշառքներ բաժանելու, ինչպես նաև հարկերից խուսափելու մասին: