Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովը ժամանել Է Ղրիմ: Այդ մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել Է նախագահի մամուլի ծառայության ղեկավար Անդրեյ Կուզմինը:»Մեկօրյա ուղեւորության շրջանակներում Միննիխանովը հանդիպում կունենա Ղրիմի խորհրդարանում,- նշել Է նա:- Դրանից հետո ծրագրված Է հանդիպում Նախարարների խորհրդի հետ, ինչպես նաեւ բանակցություններ Ղրիմի թաթարների ղեկավարների հետ»:

 

Սիմֆերոպոլի օդանավակայանում Միննիխանովին դիմավորել Է ինքնավարության կառավարության ղեկավար Սերգեյ Ակսյոնովը:

 

Ղրիմ աշխատանքային ուղեւորության նախօրեին Թաթարստանի նախագահը ինքնավարության թաթարներին նախազգուշացրել Էր տեղի ռուս բնակչության հետ հակամարտություններից:

 

Մուստամ Միննիխանովից առաջ Ղրիմ Էին այցելել Թաթարստանի Պետական խորհրդի պատգամավորներ եւ հանրապետության մուֆթի Կամիլ Սամիգուլինը: