Իսրայելի անվտանգության համակարգում աղբյուրը հաստատում է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ղեկավար Յահյա Սինվարը սպանվել է Գազայի հատվածում, հաղորդում է պետական Kan հեռուստառադիոընկերությունը, տեղեկացնում է euromedia24.com-ը:
«Անվտանգության համակարգի աղբյուրն այսօր հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարը սպանվել է», - ասվում է հայտարարության մեջ:
Հինգշաբթի ավելի վաղ Իսրայելի Պաշտպանության բանակը հայտարարել էր, որ ճշտում է տեղեկությունն այն մասին, թե արդյոք Սինվարը Գազայի հատվածում վերջին գործողություններից մեկի ժամանակ ոչնչացված խմբի մեջ է եղել: